«Նախկին» գյոզալական բառը մի օգտագործեք այս մարդկանց դեպքում, նախկինն Արցախ է պահել ու բանակ սարքել. Աշոտյան
«Պատմության ընթացքում ոչ մի բռնապետ կադրային որոշումները չի պայմանավորել ավելի լավ ու արդար կառավարում իրականացնելու սկզբունքով»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց. «Բռնապետական իրավական համակարգում ակնկալել պազիտիվ սպասումներ... Հերիք է էլի, այդ համառ միամտությունը Նիկոլի հանդեպ հերիք է դրսևորեք»։
«Մի բան էլ խնդրեմ էլի. տեսա, որ պաշտոնանկ արվածներին որոշները սկսում են նախկին կոչելը, այդ գյոզալական բառը մի օգտագործեք այդ մարդկանց դեպքում, իրենք ի՞նչ նախկին։ Նախկինները նրանք են, ովքեր իրենց բոլոր սխալներով հանդերձ պետություն են շենացրել, Արցախ են պահել, Հայաստան են ուժեղացրել, բանակ են սարքել, Հայաստանը ներկայանալի և ինքնուրույն են պահել։ Այս պաշտոնանկ արված մարդկանց մեջ նախկին չկա, այդ բառը մի աղաղաղեք»։
Նա համոզված է, որ համակարգն այսուհետ էլ հնու-հնազանդ կատարելու է Նիկոլ Փաշինյանի հրամանները. «Այդպես էլ շարունակվելու է, էլ ավելի վատ։
Հրեշը մշտապես արյան դոզայի կարիք ունի, քիչ է, միշտ ավելի շատ է ուզում արյուն, ուժ, ինքնահաստատում։ Բռնապետը երբեք չի բավարարվում եղածով։ Ոչ մի հարցում՝ ոսկուց մինչև սիրուհիներ, զոհից մինչև ճնշումներ։ Դա ունիվերսալ կանոն է»։
Հիշեցնենք, որ այսօր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին են հայտնել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գրել էր. «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
- Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
- ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Քյարամյանի հրաժեշտը
- Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան