Երևանի 146 մանկապարտեզից հետ հավաքած 3850 կգ հավի մսի մեջ հայտնաբերվել է վնասակար բակտերիա
«Երևանի քաղաքապետարանն էականորեն մեծացրել է վերահսկողությունը Երևանի մանկապարտեզներում մատակարարվող սննդի վերաբերյալ»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տիգրան Ավինյանը։
Նշելով, որ իրականացնում են մանկապարտեզների ենթակառուցվածքների հիմնանորոգում և վերանորոգում, բովանդակային փոփոխություն՝ Ավինյանն ասաց. «Մեզ համար շատ կարևոր է նաև, թե ինչ սնունդ է մատակարարվում մանկապարտեզներին, այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր այն մատակարարներին, ովքեր տարիներ շարունակն ինչ-որ մի տրամաբանությամբ են գործել և ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն աշխատում և այլևս նախկինում հանդուրժվող մոտեցումները սննդի որակի վերաբերյալ չեն կարող մեր կողմից ընդունվել»։
Մինչ այդ քաղաքապետարանի Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը զեկուցեց.
«ՍԱՏՄ լաբորատորիայի տված եզակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն՝ Լիստերիա մոնոցիտոգենեզ բակտերիայի առկայություն և որոշում է ընդունվել անհապաղ դադարեցներ մսի ողջ խմբաքանակի օգտագործում և համապատասխան վայր տեղափոխել»,-ասաց Գևորգյանը։
Նա տեղեկացրեց, որ Երևանի 146 մանկապարտեզում առկա էր մոտ 3000 կգ հավի կրծքամիս և 850 կգ հավի ազդրամիս։
Գևորգյանը նաև հայտնեց, որ նույն լաբորատորիայում մաներաբանական և զգայաբանական փորձարկման է ներկայացվել սերուցքային կարագի 4 տեսակի փորձանմուշ, որը մատակարարվել էր բոլոր մանկապարտեզներին և հայտնաբերվել է Մեզաֆրիբ այրոբ և Ֆակուլտատիվ անայրոբ մանրեներ, իսկ զգայաբանական ցուցանիշները՝ հոտը, համը, գույնն ընդհանրապես չեն հայմապատասխանել սահմանված չափանիշենրին։
Նրա հավաստիացմամբ, այդ կարագից մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներում եղել է 2200 կգ և որոշել են հետ հավաքել այդ ողջ խմբաքանակը, որի ճակատագիրը կորոշի աշխատանքային խումբը, և գտնել այլընտրանքային մատակարարում։
«Ամենայն հավանականությամբ աշխատանքային խումը մի որոշում ունի կայացնելու՝ այդ սննդի ոչնչացում։ Ուզում եմ այս պահից զգուշացնել, որ բոլոր այն իրավաբանական անձինք, ովքեր, որոշում են կայացնում Երևան քաղաքի հայտարարած սննդի մատակարարման մրցույթներին մասնակցել, պետք է իմանան, որ մենք մեր պահանջներում էականորեն ավելի խիստ ենք և չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ, որովհետև ուղղակիորեն անթուլատրելի է, որ մեր երեխաներին նման որակի սնունդ մատակարարվի»։
Ըստ Ավինյանի, այն մատակարարների համար ոչ միայն ֆինանսական, այլև կարող է այլ հետևանքներ էլ ունենալ։
Քաղաքապետը մատակարարներին խորհուրդ տվեց հետ կանգնել քաղաքապետարանի սննդի գնման գործընթացից, եթե նրանք ռիսկ են տեսնում, որ չեն կարողանա որակ ապահովել։
«Մեր երեխաներին պետք է հասանելի լինի միմիայն որակյալ սնունդ, իսկ անորակ սնունդը միայն ոչնչացվելու է»,-հայտարարեց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»-ում հայտնաբերել է ժամկետանց դեղեր, անորակ սնունդ
- Մանկապարտեզներին անորակ սնունդ մատակարարողները` «սև ցուցակում»