Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է երկուշաբթի օրը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով սառեցնելու առաջարկը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկուշաբթի օրը Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների հանդիպմանը Էրդողանը պատրաստվում է ներկայացնել հակամարտությունը ներկայիս շփման գծով սառեցնելու իր առաջարկը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է գործակալության լուրում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
- Մասկը համաձայն է. Ուկրաինայում պատերազմի շարունակման կողմնակիցների մեծ մասը վճարվում են
- Թուրքիայի ԱԳՆ-ն խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան