Տնտեսություն 17:56 18/11/2024 Հայաստան

110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության արդյունքում. Թադևոս Ավետիսյան

2025 թվականի բյուջեով աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ չի նախատեսվում, բայց կանխատեսվում է գնաճ։ Բյուջեի սոցիալական բաղադրիչի և մյուս հիմնական ռիսկերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱԺ-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։

«Բյուջեի քննարկումներում ակնհայտ դարձան մի քանի կանխատեսումներ, որոնք ցավոք սրտի, այս ընթացքում անընդհատ ներկայացնում և ռիսկերի մասին խոսում էինք, իսկ իրենք այդպես էլ անտեսում էին։

Առաջին՝ նախորդ 2.5-3 տարվա բարձր տնտեսական աճերը հիմնականում արտաքին պատահական գործոններով՝ ռուս-ուկրաինական պատերազմով էին պայմանավորված և այն հնարավորություններով, որ ստեղծվել էին մեր երկրի համար։ Դրանք էին բազմակի վերարտահանումները, որ ավելացան դեպի ռուսաստան և ռելոկանտները, որ եկան Հայաստան։ Պատիկներով ավելացավ նաև բանկային ոլորտի շահույթը, որն էլ պայմանավորված էր Ռուսաստանից դրամական հոսքերի անգամներով ավելքացմամբ։ Այն բերեց բարձր տնտեսական աճի՝ ինչպես նաև ԵԱՏՄ երկիր չհամարվող Վրաստանում, որը ճարպկորեն օգտվեց այդ հնարավորություննից և գրեթե մեր երկրի չափ տնտեսական աճ ապահովեց։

Խնդիրն այն էր, որ պետք է օգտվել այս հնարավորությունից և կապիտալացնել այն, քանի որ «տաք» օրերին հաջորդում են «ցուրտ» օրերը և խելացի են նրանք, ովքեր կարողանում են կուտակել պաշարներ, որպեսզի դիմակայեն հետագա հնարավոր անկայունություններին և բացասակա միտումներին։ Չարեցին այն և այս իշխանությունն ընդամենը բավարարվեց գլխապտույտի մեջ ընկնելով և այդ ամբողջ տնտեսական աճն իրեն վերագրելով՝ ոչինչ չանելով իրական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

Փաստ է, որ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած այդ գործոների ազդեցությունը գնալով թուլանում է և  մենք բախվում ենք տնտեսական լուրջ դժվարությւոնների հետ։ Աճի տեմպը գրեթե 2-3 անգտամ նվազել է, նախորդ 12-13% աճի փոխարեն մենք այս տարի կամփոփենք լավագույն դեպքում 6 տոկոսանոց աճով. իսկ հաջորդ տարի բյուջեի հիմքում նախատեսել է 5.6% տնտեսական աճ, բայց այն էլ բարձր ռիսկային է, տարբեր միջազգային կազմակերպությունները լավագույն սցենարով անգամ դրանից ցածր տնտեսական աճ են կանխատեսում։
Նույնիսկ նախորդ տարիների համեմատ այդ համեստ ցուցանիշը գնահատվում է խիստ ռիսկային և էական ռիսկեր կան, որ մենք իրականում չենք կարողանալու այդ չափ տնտեսական աճ ունենալ։

Երկրորդ՝ այս տարի կապիտալ ծախսերի և ընդհանրապես բյուջեի ծախսային մասի թերակատարում է արձանագրվել։ Դա էլ լավ օրից չէ, դա իրենք լավ գիտեն, որ առջևում ճտերը հաշվելու շրջանն է գալիս, իսկ իրենք վայրագ կերպով են վերաբերվել հենց այդ պրոցեսին և մեք փաստացի այս տարի արդեն ունեցել ենք ծրագրված հարկային մուտքերի էական պակաս հավաքագրում, նաև՝ ծախսերի։

Մոտավորապես 10%-ից ավել ծախսերը չեն իրականացվել։ Կապիտալ ծախսերի թերակատարումն էլ՝ էլ ավելի մեծ է։ Այս պայմաններում էլի խոստանում են կապիտալ ծախսերի ավելացում։ Սրանք անհատական հասցեագրված ծախսեր չեն այլ, ճանապարհ, դպրոցաշինություն։ Ամնե տարի նույն բանն է, կգան գլուխ կգովեն, բայց այդպես էլ հանրությունը լայն իմաստով չեն էլ հասկանա, թե ինչ խոստացան, ինչ է իրականացվել և ինչ չափի է էդ ճեղքը, իսկ այն գնալով մեծանում է։

Խոստանում են ամեն ինչ և շատ, բայց իրականացնում են դրանից էականորեն ավելի պակաս չափով և այն արձանագրված է նաև հաջորդ տարվա բյուջեով։ Օրինակ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում ծախսերը առաջին 9 ամսում թերակատարվել են 42 %-ից ավել, բայց խոստանում են 90%-ից ավել ծախս հաջորդ տարի։ Այսինքը նույնիսկ եղածը չեն կարողանում իարկանացնել, երբ այս տարվա ծախսերը նախորդ տարվանից էապես ավելի ցածր են։

Միտումը իրականության մեջ պետական ծախսերի գնալով կրճատումն է, իսկ հաջորդ տարի խոստանում են թռիչքաձև աճ և վստահ են, որ չեն կատարելու և ով է գնալու հարցնի, թե ինչ եղավ, կխաբեն և առաջ կգնան։

Երրորդ, որ այս իշխանությունը խոստանում էր իրենց գործունեության թափանցիկություն, գնահատելիություն, բայց աստիճանաբար անում է հակառակը։ Բյուջեի ծախսերը ծրագրային բյուջետավորման նկատմամբ, որը պետք է յուրաքանչյուր դրամ ծախսի դիմաց գրված լինի ակնկալվող կոնկրետ չափելի արդյունք, խախտելով այդ պարզ կանոնը, չեն ներկայացնում։

Օրինակ, բյուջեում կան ծրագրեր, որոնք չունեն ձևակերպելի չափելի արդյունքներ, նույնիսկ ծրագրի նկարագրողական մասը հանել են բյուջեից։ Վերնագիր է գրած ինչ-որ ծրագրի, դրա տակ կարող են խաբել, նկարագիրը չկա։ Այսինքը, եթե այդ ծրագիրը բովանդակային ձախողում ունենա, չենք կարողանալու հարցնել, թե՝ լավ, այդքան փող ծախսել եք, բայց արդյունքը համադրելի չէ խոստացածին, ծախսած փողի և ծրագրածին։ Սա շատ վտանգավոր տեղ կարող է մեզ տանել։
Վերջին հաշվով շարունակում են պարտքով պահել ժողովրդին, որովհետև բյուջեի դեֆիցիտը 600 մլրդ դրամն անցնում է, և մոտ 400 մլրդ դրամի, կամ 1 լրդ դրամի պետական պարտքի սպասարկում է նախատեսված հաջորդ տարի։ Որպեսզի պատկերացնեն, թե այն ինչ չափ է, ապա նշեմ, որ ընդհանուր բյուջեի ծախսային մասում այն 11-12 % է կազմում։

Այսինքը, մեր ամբողջ ծախսերի 11-12 %-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։ իսկ հաջորդ տարի պետական պարտքն անշեղորեն աճելու է և մոտ 2.5 մլրդ դոլարի պարտքեր են շալակելու հաջորդ տարի և 15 մլրդ դոլարի շեմը կհատենք, այն, իհարկե, լավ օրից չէ։ Նույնիսկ իրենց կանխատեսումներով պետության ՀՆԱ-ն 2-3 անգամ պակաս է աճելու քան պետական պարտքը և շուրջ 60 մլրդ դրամի չափով՝ պետական պարտքի սպասարկումը։

Հաջորդ տարի պետական պարտքը աճելու է տնտեսական ռիսկերը էականորեն մեծանալու են և դրա դիմաց սոցիալական ուղղվածության ծախսերի աճ կա, բայց կոնկերտ մարդկանց հասցեագրված ծրագրերում չափելի աճ չկա։ 110 մլրդ դրամով ավելացնում են սոցիալական ապահովության ոլորտի ծախսը, բայց ոչ մի կոպեկ չի ավելանալու թոշակների անապահովության նպաստների մասով, նվազագույն աշխատավարձը ևս չի բարձրանալու։

Սա նշանակում է, որ այդ 110 մլրդ դրամն ուղղվելու է այն մարդկանց, ովքեր դարձել են անապահով հենց այս իշխանության գործունեության և անգործության հետևանքով։ Դրանք սահմանամերձ մեր բնակավայրերի բնակիչներն են, դրան գումարած Արցախից մեր տեղահանված հայրենակիցների սոցիալական ծախսերը և պարտադիր կուտակայինի պետության մասնկացության բաղադրիչի ծախսերը։ Այսինքը իրենց առաջացրած խնդիրներն են փորձելու մեղմել, եթե ստացվի։ Իսկ այն խնդիրները՝ աղքատության կրճատում ծայրահեղ աղքատության վերացում, որ խոստացել էին լուծել դրանք խորանալու են որովհետև եթե մյուս տարի 5 % առնվազը մենք ունենալու ենք գնաճ, իսկ այս տարի արդեն 2-3 %  գնաճ ունեցել ենք։ Ստացվում է, որ հաջորդ տարի ատնվազն այդ չափով ավելի վատ են ապրելու սոցիալապես անանապոահով մեր ընտանիքները, միայնակ կենսաթոշակառուները, աշխատող աղքատները, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձ»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}