Ժաննա Ալեքսանյան. Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները
«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-նման կարծիք է հայտնել իրավապաշտպամ Ժաննա Ալեքսանյանը։
Նա նշում է.
«Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը» նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։ Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։ Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի մարդու վրա թքելուց։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները։
Օրինակ, Քյարամյանը հեռանում է հպարտությամբ, տեղյակ էլ չի, որ իրենից դժգոհ էն «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»։ Այնպես որ առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին»։
Հարակից հրապարակումներ`
- Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
- ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ևս ազատման դիմում է գրել
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Քյարամյանի հրաժեշտը
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին