Հասկանում եմ՝ գիշերն ինքնին գայթակղիչ է. Կոնջոյան
«Գիշերով ոչինչ տեղի չի ունեցել։ Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են գիշերային ժամերին և սմս-ներով հայտնել պաշտոնյաներին իրենց պաշտոնանկության մասին, որքանո՞վ է դա կոռեկտ։
Նա նաև նշեց, որ պաշտոնանկությունների մասին պաշտոնյաները չեմ իմացել սմս-ներով։
ՔՊ-ական Հայկ Կոնջոյանը շարունակեց գործընկերոջը. «Ես հասկանում եմ, որ գիշերը ինքնին գայթակղիչ է ու դուք անընդհատ փորձում եք գիշերվա խորհրդավորության հետ կապել որոշումները։ Հարգելի գործընկերներ, կառավարության նիստը ցերեկն է եղել, ուղիղ եթերով, վարչապետը հստակ ասել է՝ ես որոշումներ եմ կայացնելու»։
Կոնջոյանը նաև ասաց, որ ՔՊ-ն ատահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրեր չունեն։
«Հերթական ընտրությունները 2026-ին են, մինչ այդ մի շարք անելիքներ ունենք ժողորդի կողմից մեզ տրված մանդատն իրագործելու ճանապարհին։ Ընդդիմությունը լավ կանի օգտվի այս առիթից, ցույց տա ինքնահայեցման սեփական օրինակը»։
Հարակից հրապարակումներ`
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Քյարամյանի հրաժեշտը
- Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան