Սերոբ Սարգսյանը նշանակվեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանում մենք ունենք նոր նշանակում, պարոն Սերոբ Սարգսյանը նշանակվել է վարչական շրջանի ղեկավար»,- Երևանի քաղաքապետարանի գորւծակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտներ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Կամսար Բաբինյանին , որը 2.5 տարի եղել է Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար և որի հետ, ըստ Ավինյանի, հասցրել են բազմաթիվ ծրագրեր իրականացնել։
«Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է ՀՀ-ի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, որի առիթով նաև պարոն Բաբինյանին եմ շնորհավորում»-ասաց Ավինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան