Քաղաքական 10:10 18/11/2024 Հայաստան

Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. 

«Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ

Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը ակտիվ միջնորդ էր հայ-ադրբեջանական (ինչպես նաև հայ-թուրքական) հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հենց այդ պատճառով էր, որ հեռացող նախագահ Բայդենն իր նամակներով կոչ էր անում Ալիևին և Փաշինյանին մինչ տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա օբյեկտիվորեն ցանկություն ուներ ստանալ իր դափնիները՝ որպես այս նախաձեռնության միջնորդ: Եթե Հարիսի հաղթանակի պարագայում դեմոկրատների քաղաքական կուրսի շարունակականությունը ապահովված կլիներ, ապա Թրամփի պարագայում նման հեռանկար չկա:

Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.

1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն իհարկե բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի:

2. Երկրորդ սցենարն այն է, որ Թրամփն ընդհանրապես ակտիվ ներգրավվածություն չունենա Հարավային Կովկասում և մեր ռեգիոնի բոլոր նախաձեռնություններն անցնեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային խաղացողների խաղադաշտ: Սա նույնպես բխում է Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանի վրա ճնշումներ չեն լինի, իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, ունակ է պայմանավորվել Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի հետ: Այս սցենարն իհարկե դիսբալանսավորելու է տարածաշրջանն այն տեսանկյունից, որ Ամերիկայի բացակայությունը ազատում է բոլոր խաղացողների ձեռքերը և ինչպես ցանկացած հավասարակշռության փլուզում, բերում է հաղթող բևեռի ազդեցության աճի:

3. Երրորդ սցենարը դա էսկալացիայի աճն է Իրանի շուրջ ինչը տարածաշրջանը կարող է դարձնել «проходной двор» բոլոր բացասական հետևանքներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}