Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
Ներքին գործերի նախարարար Վահե Ղազարյանը պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ներքին գործերի նախարարության և ենթակա ծառայությունների սիրելի՛ գործընկերներ, Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել:
Մեր երկրի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում միասին հաղթահարեցինք բազում փորձություններ: Միաժամանակ, ձեր արհեստավարժության, բարեխիղճ աշխատանքի ու նվիրումի շնորհիվ, մենք անցանք խորքային, համապարփակ բարեփոխումների դժվար փուլը: Հսկայածավալ ձեռքերումները, հանրային վստահության մակարդակի աճը թիմային մեծ աշխատանքի ու բոլորիս հետևողական ջանքերի արդյունք են:
Ցավոք, այս ճանապարհին կորցրեցինք մեր լավագույն ընկերներին ու գործընկերներին, որոնք խիզախաբար իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի ու պետականության։ Փա՜ռք նրանց։
Վստահ եմ, որ ամբողջապես իրականություն կդառնան բարեփոխումներին միտված բոլոր ծրագրերը, և համակարգային փոփոխությունները արդյունավետորեն կծառայեն ի շահ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ:
Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետին և կառավարությանը՝ համակարգային փոփոխությունների այս փուլում ՆԳ նախարարի պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի Հանրապետության հզորացման»,- գրել է Վահե Ղազարյանը։
Հիշեցնենք, որ մի այս այօր արդեն հրաժարականի դիմում ներկայացնելու մասին են հայտնել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը գրել էր. «Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից»։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Քյարամյանի հրաժեշտը
- Թախանձագին խնդրել էր թողնել պաշտոնները, թե Քաջ Նազարի պես՝ գյադեք ռադ եղեք. Աղվան Վարդանյան
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
- Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- ՔՊ-ական երկու պատգամավոր վայր կդնի մանդատը
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին