Վերին Լարսում ավելի քան 2300 բեռնատար հերթում է
Ավելի քան 2,3 հազար բեռնատար ռուս-վրացական սահմանին են` Վերին Լարս անցակետում։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը։
Այսպես, երկուշաբթի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 2333 բեռնատար։
Անցակետով բեռնատարների տեղաշարժը դադարեցվել է նոյեմբերի 16-ի ժամը 23:50-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 10:00-ն Վրաստանում վատ եղանակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան