Առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները փախուստի են դիմել ՀՀ ոստիկանությունը փնտրում է
Իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված հսկողություն սկսել ՀՀ բոլոր տարածքներում։
«ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը կապված է լուրջ դեպքի հետ։
«Գորիսի բանտից առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող երկու կալանավորի ուղեկցող գնդի հսկողության տակ տեղափոխել են Երևան, սակայն կասկածելի հանգամանքներում կալանավորները փախել են ոստիկանության ուղեկցող խմբի անդամների հսկողությունից։ Այս պահին իրավապահներին հրահանգ է տրվել ուժեղացված ծառայության անցնել, քանի որ առանձնակի ծանր հանցագործության մեջ մեղադրվողները չկան ու անհապաղ պետք է գտնել նրանց»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
- 20-ամյա երիտասարդը խոստովանել է՝ աղջկանից հափշտակել է բջջային հեռախոս ու դիմել փախուստի