Ես ես չեմ, մորուքս էլ իմը չէ՞ր
Մորուքավոր հեղափոխությանը եկել է փոխարինելու անմորուքը։
Հեղափոխական քավորը երեկվանից հրաժարականներ է, որ ստանում է իր սանիկներից; Ըստ շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՊԵԿ նախարար Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը կամ հրաժարականի դիմում են ներկայացրել, կամ՝ կներկայացնեն։
Ներկայացու՞մ է, ասենք՝ թրաշվելու պես, երբ անտաղանդ աչքով է անում Նիկոլ Փաշինյանը, իբր՝ ալե հոպ՝ սկսում ենք նորից։
Ներկայացում է, թե չէ՝ ... կարևոր չէ։
Հանրությունը, որ տեղ-տեղ հասարակություն է, նախ սպասում է, պահանջում է, կասեի՝ երազում է այն միակ ու վերջնական հրաժարականին, որ պիտի տար մորուքավորը՝ ամենաքիչը պատերազմում պարտվելու համար, նորմալը՝ երկիրը կործանելու համար ու պիտի տա անմորուքը՝ այդ ամենը մարսելու համար։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Անդրեասյան. Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից
- Իշխանական աղբյուրը հայտնում է իրավապահ մարմիններում սպասվող պաշտոնազրկումների մասին
- Ընդդիմությունը հրաժարականի պահանջ է ներկայացրել Աբխազիայի նախագահին և սկսել բարիկադներ բարձրացնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան