«Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» և սպանություն է եղել Երևանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:
Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչև քննությամբ ամեն բան կպարզվի: Բայց էդ կապ չունի. ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը