Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
«Կանխորոշված է, որ մենք շրջանառության հարկը և ընդհանրապես այլընտրանքային հարկային համակարգը դիտարկում ենք, որպես հակապետական և վատ օրենք»,-Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնած օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։
Նա նշեց, որ եվրորպական զարգացած և զարգացող երկրներում բազմաթիվ օրինակներ կան, որտեղ ՓՄՁ-ներին հարկային արտոնություն տալը շարունակական է, այլ ոչ թե Հայաստանի նման, երբ որոշում են, որ ժամանակին արել են, բայց հիմա արդեն արտոնություններ պետք չեն։
Ավագյանի խոսքով՝ ՓՄՁ-ները անընդհատ ստեղծվում և փակվում են և նրանց աջակցությունը պետք է շարունակական լինի։
«Բայց մեր երկրում հակառակն է պատկերը, մենք կառավարության ընդունած ՓՄՁ զարգացման ռազմավարությունը չեք կատարում, դրա խոխարեն բերում եք հարկային փոփոխության հարցեր և հղում եք կատարվում կառավարության ծրագրի այն հատվածին, որն այդ պահին պետք է ինչ-որ հարկային փոփոխություններ անելը հիմնավորելու համար, առանց նայելու, թե ծրագրի մյուս կետում ինչ է ասում»,-հայտարարեց Ավագյանը և հիշեցրեց, որ նույն կառավարության ծրագրի հաջորդ կետում գրված է, ՓՄՁ-ների հարկային պարզեցված վարչարարություն։
Ավագյանը հարցրեց, թե երբ նոր ընդունված օրենքներով շրջանառության հարկ վճարողների մոտ պետք է ապրանքային մնացորդ, ինչպես նաև ապրանքների փաստաթղթավորվածությունը ստուգեն և հարկերի դրույքաչափերը 2 անգամ մեծանում են, արդյոք հարկային պարզեցում են իրականացնում։
ՓՄՁ ասոցիացիայի նախագահը շեշտեց, որ օրենքի նախագիծն աղդեցության գնահատական չի անցել։
«Կան բիզնեսներ, որոնք թաքնվել են, թաքնվելու են և շարունակելու են խաբել։ Եթե դուք տանեք ավելացված արժեքի հարկի տակ, շարունակելու են լինել բիզնեսներ, որոնք ձեզ խաբելու են, Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ խաբել»-ասաց ՓՄՁ ասոցիացիայի նախագահը ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը