Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինել առավել արժեքավոր և երկարակյաց ծառերով:
Ծեր բարդիների, թեղիների և պտղատու մի քանի ծառերի փոխարեն Ուլնեցի փողոցում ձիակասկ ցեղի պավիա և սովորական տեսակներն են տնկվել:
«Երբեմն քաղաքացիների շրջանում այս ծրագիրը դժգոհություն է առաջացնում, սակայն արդեն համապատասխան իրազեկումներից հետո բողոքների թիվը նվազել է:
Ծառերի փոխարինումը կշարունակվի այնքան ժամանակ, որքան թույլ տան եղանակային պայմանները»,-նշում են քաղաքապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը