Այսօր դարձել եք վճարունակ ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն. Փաստաբանը՝ ՔՊ-ականներին
«Այո, ևս մեկ անգամ եմ ասում, 2018-ին դուք չէիք կարող վճարել փաստաբանի անգամ նվազագույն հոնորար։ Այսօր վճարունակ եք դարձել ու ասում եք «ինչ աղմուկ եք բարձրացրել, ի՞նչ է եղել որ»։ Այո, փաստաբաններն էին ձեզ պաշտպանում ապօրինի հետապնդումներից։ Վաղն էլ ենք պաշտպանելու, բայց շատ բարձր հոնորարներով»,-ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նա նշեց, որ փասաբանների ներկայացրած ոչ մի առաջարկ չի ընդունվել, չնայած խոստացել էին։
«Այո, 2018-ին, երբ ցանկանում էիք գալ իշխանության, ոստիկանության կողմից զանգավածաբար բռնությունների էիք ենթարկվում, երբ ձեզ քաշ տալով տանում էին ոստիկանության բաժիններ, փաստաբաններն էին ձեր կողքին կանգնած։ Փաստաբանների պալատը ձևավորել էր արագ արձագանքման խմբեր, նրանք գիշերը չէին քնում, որ ձեզ օգնէին բաժիններում։ Այսօր կայացել եք, վճարունակ եք ու սոցիալապես անապահով խավի կարիքները ձեզ հետաքրքիր չեն»,-ասաց փաստաբանը՝ դիմելով ՔՊ-ականներին:
Նա հիշեցրեց, մինչ իշխանության գալը ՔՊ-ականների մեծ մասն ուղղակի վճարունակ չէին ու չէին կարող հոգալ փաստաբանի ծախսերը։
«Ուղղակի ի վիճակի չէր։ Բայց ձեզ օգնեցին, իսկ այսօր հազարավոր մարդիկ մնալու են անպաշտպան»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը