Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է քաղաքապետարանի կողմից իրականացված վերահսկողության արդյունքում։ Սա առաջին դեպքը չէ։ Առանց վերահսկողության մեթոդաբանության մշտապես էլ եղել և լինելու են նման դեպքերը»,-ահազանգում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի երեկվա հայտարարությանը։
ՀԿ նախագահն ընդգծում է.
«Ամեն անգամ կհայտարարեն, որ հայտնաբերել են, ամեն անգամ բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, մինչդեռ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել նմանատիպ մթերքներ։
Ինչպե՞ս է պետք կանխարգելել, ո՞ր օղակների փոխգործակցությամբ, հանրային վերահսկողության ի՞նչ գործիքակազմեր է պետք ներդնել, այս ամենը վիդեո տարբերակով մանրամասն կներկայացնեմ վաղը։ Պարզապես հիշեցնեմ, որ այդ առաջարկությունը ներկայացրել եմ դեռևս հեռավոր 2016 թվականին, որը բազմիցս շրջանառվել է տարբեր գերատեսչություններով, ոչ մի առարկություն չի եղել, բայց մեթոդը մինչ օրս ներդրված չէ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան