Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել։ Այս որոշումը կայացվել է նոյեմբերի 18-ի երեկոյան սկսված և ավելի քան ութ ժամ տևած բանակցություններից հետո։
Աբխազիայի խորհրդարանը նոյեմբերի 19-ին կքննարկի Բժանիայի հայտարարությունը, և համաձայնագրի համաձայն՝ հանրապետության նախագահի պաշտոնակատար է դառնում փոխնախագահ Բադրա Գյունբան։ Լուրը հատնում է ՏԱՍՍ-ը։
Հարակից հրապարակումներ`
- Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
- Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
- Աբխազիայում անկարգությունների տուժածների թիվն աճել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան