Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Քոչար» մշակութային հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մասին հարցին, ըստ որի՝ «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ»։
«Ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված և հուսով եմ, որ քննությունը պատշաճ կընթանա և բոլորս այդ հարցերի պատասխանը կկարողանանք հնարավորինս արագ և ամբողջական ունենալ։
Մենք տեղեկացվել ենք իրենց կողմից։ Ինքներս ունենք մոնիտորիոնգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների և դրանց հետո կապված իրավիճակը։ Այս ահազանգը կոնկրետ հնչել է հիմնադրամի կողմից, դրան պատշաճ ընթացք ենք տվել՝ ներկայացնելով իրավապահներին։ Կարծեմ՝ հիմնադրամն ինքն էլ է դիմել իրավապահներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ Երվանդ Քոչարի թանգարանը հերքել է «Քոչար» մշակութային հիմնադրամի ատարածված տեղեկատվությունը, թե «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործեր են անհետացել։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
- Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան