Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց տեղադրած վրանները, իսկ վրացական հեռուստաընկերությունները հեռարձակել են ակցիան ցրելու կադրերը։
Իրավապահները նաև ապամոնտաժել են շենքի մոտ տեղադրված բարիկադները և տարհանել ճանապարհները փակելու համար օգտագործվող ընդդիմության մեքենաները։ Տեղում աշխատանքներ են տարվում փողոցների մաքրման ուղղությամբ։
Ընդդիմադիրները կիրակի երեկոյան կաթվածահար են արել Թբիլիսիի պետական համալսարանի դիմացի տարածքը՝ կրակ վառելով, երգեր երգելով, խաղեր խաղալով։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, քաղաքի բնակիչները նրանց բերել են տաք սնունդ և ըմպելիքներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը