Քաղաքական 16:45 19/11/2024 Հայաստան

ԱՄՆ կոնգրեսականները Բաքվում խոսել են հայ գերիների ազատ արձակման ու արցախահայության վերադարձի իարվունքի իրացման անհրաժեշտության մասին

Բաքվում անցկացվող COP 29 կլիմայական կոնֆերանսի ժամանակ Ալիևի կառավարության կողմից ճնշումների և ահաբեկումների պայմաններում, սենատորներ Էդ Մարքին  և Շելդոն Ուայթհաուսը, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնը բարձրաձայնել են Արցախի էթնիկ զտումների ենթարկված հայ բնակչության վերադարձի իրավունքի իրացման հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ նոյեմբերի 16-ին Բաքվում COP 29-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին՝ թե ինչու ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառել Հայաստանի նկատմամբ, սենատոր Ուայթհաուսը պատասխանել է. «Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան մեծ թվով հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզումից, որ հայերն են դրա մեղավորը։ Եվ ես, ինձ հյուրընկալողների տանը չեմ ուզում անդրադառնալ մարդու իրավունքների հարցերին, բայց եթե դա անեմ՝ հաճոյախոսություն չի լինի։ Մենք կարծում ենք՝ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն։ Կարծում ենք՝ պետք է լինի հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք։ Եվ մենք կարծում ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է կնքվի խաղաղության պայմանագիր»:

Արդեն Վաշինգտոն վերադառնալուց հետո՝ հոկտեմբերի 18-ին, Կապիտոլիումի բարձունքում հրավիրված մամուլի ասուլիսին կոնգրեսականները մանրամասներ են ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների լայնածավալ վատթարացումների և COP 29-ի ժամանակ իրենց անձնական անվտանգությանը վերաբերող սպառնալիքների վերաբերյալ:

Սենատոր Մարքին մասնավորապես նկատել է․ «Մենք չէինք կարող անտեսել վախի և բռնաճնշումների մթնոլորտը հենց համաժողովի պատերից դուրս․․․Մենք չենք կարող լռել։ Մենք չենք կարող անտեսել թշնամական մթնոլորտը, որում համաժողովն այժմ էլ դեռ ընթանում է»։
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ սենատոր Մարքին բավական կոպիտ է արտահայտվել. «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալներին, երաշխավորի էթնիկ հայ խաղաղ բնակիչների վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ և բարեխիղճ բանակցություններ վարի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրին հասնելու համար, որը կերաշխավորի տարածաշրջանային խաղաղությունը և միջազգայնորեն համաձայնեցված սահմանները»:

Իր հերթին Ֆրենք Փալոնը նկատել է  ալիևամետ «ցուցարարների կամ ավազակների» կրկնվող և «սինխրոնիզացված» ջանքերը՝ հարձակվելու իր վրա՝ Արցախի ինքնորոշմանը բացահայտ աջակցության համար։ «Եթե չլիներ ԱՄՆ դեսպանատան վարձած անվտանգության աշխատակիցները, ես հիվանդանոցում կհայտնվեի։ Ես պարզապես ուզում եմ անկեղծ լինել: Դա շատ լուրջ էր»։ Սենատոր Մարքին համաձայնել է՝ նշելով. «Ինչպես Ֆրենք Փալոնը, ես նույնպես զգացի՝ պետք է միշտ ինձ հետ թիկնապահ ունենամ: Նույնիսկ՝ հյուրանոցի նախասրահում, նույնիսկ՝ իմ սենյակ բարձրանալիս»։

Փալոնը նաև հայտարարել է, որ համաժողովից մի քանի օր առաջ նախագահ Ալիևը սկսեց հարձակվել ֆրանսիացիների վրա, սկսեց հարձակվել հոլանդացիների վրա այն աստիճան, որ նրանք նույնիսկ չեկան կոնֆերանսին։

Փալոնը, որին Ադրբեջանի իշխանություններն արգելել էին Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպել Ալիևի հետ, նշել է․ «Ինձ և սենատոր Մարքիին խեղդելու ջանքերը միայն ամրապնդում են իմ վճռականությունը՝ պայքարելու հանուն բարեփոխումների և նրանց արժանապատվության, ովքեր տուժել են Ադրբեջանի ճնշող ռեժիմի պատճառով: Ես կշարունակեմ պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման, Հայաստանի տարածքային ինքնիշխանության պաշտպանության, հայկական հողից ադրբեջանական զորքերի հեռացման և տարածաշրջանում վերջնական հանգստություն հաստատող արդար և տևական խաղաղության համաձայնագրի համար»:

Մեկնաբանելով կատարվածը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք հայությանը՝ հայրենիքում և սփյուռքում՝ շնորհակալություն հայտնելով սենատորներ Մարքիին և Ուայթհաուսին, և, իհարկե, հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենք Փալոնին հայ պատանդների ազատության և Արցախի հայերի վերադարձի պահանջի համար։ Բաքվի փորձը՝ առևանգել COP 29-ը իր հանցագործությունները սրբագրելու համար, հակառակ արդյունք է տվել։ Հաջողվել է միայն համաշխարհային ուշադրություն կենտրոնացնել Ալիևի ռեժիմի կոռուպցիայի և աղտոտվածության, ագրեսիայի և բռնաճնշումների վրա»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}