
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Քվեարկությունը գաղտնի էր։ Որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, մեկը դեմ է եղել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները երեկ երեկոյան պայմանավորվել են Բժանիայի հրաժարականի և հակակառավարական ցույցերի դադարեցման շուրջ։
Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գյունբան, իսկ կառավարության ղեկավար Ալեքսանդր Անկվաբի փոխարեն՝ նախկին վարչապետ Վալերի Բգանբան։
Բոլոր նախարարները կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր նախագահի ընտրությունը։