Ովքեր կփոխարիներն Արգիշտի Քյարամյանին և Սասուն Խաչատրյանին
«Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը: Այս մասին հայտնում է 24News-ը։
«Սասուն Խաչատրյանի փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի անունը:
Արգիշտի Քյարամյանը կտեղափոխվի Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին, իսկ ՊՎԾ գործող պետ Ռոմանոս Պետրոսյանը կդառնա ՊԵԿ նախագահ»,- տեղեկացնում է լրատվական կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
- Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
- Իրավապահ մարմինները ձեզ պաս են տալիս. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան