Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Մի պարզ բան, որ ընդդիմությունը չի հասկացել, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկացել. ցանկացած քայլ ու գործողություն` անգամ սխալ, նախընտրելի է անգործությունից: Դա է պատճառը, որ երկրի ղեկավարի պաշտոնում իր անելիքը չիմացող, մեր պետության մանևրի ամպլիտուդը զրոյի հասցրած Փաշինյանը երբեմն ծիծաղելի, անհեթեթ, անընդունելի, առաջին հայացքից` իրեն վնասող քայլեր է անում:
Մի օր հեծանիվ է վարում, մյուս օրը հողաթափերը հագին լուսանկարվում է` Կրեմլի ֆոնին, երրորդ օրը՝ մորուքն է սափրում, չորրորդ օրը կադրային «արմագեդոն» է անում կամ Ալիևի կողքը նստած` ականջին բան փսփսում, հետո` ԱԺ ամբիոնից սրբապիղծ հայտարարություններ է անում, Տիկտոկում տեսանյութեր տեղադրում, ցնցուղը պոկում` տալիս նախարարի ձեռքը, իր մեղքով զոհվածների գերեզմաններին է չոքում` իբր անչափ ցավում է... Բայց անընդհատ շարժման մեջ է` կարևոր չէ, թե հանրային որ շերտը որ քայլին ինչպես կվերաբերվի, ինչքան կքլնգի ու կհայհոյի:
Կարևորը պրոցեսն է, ընթացքը, որովհետև մարդիկ հոգնել են պասիվ, ոչինչ չանող, իրենց ստվերից վախեցած, ուրիշի քայլերը շարունակ քննադատող գործիչներից: Նրանք գործողություն են ուզում, քայլեր, շարժում, գործընթաց:
Որովհետև շարժվող` պայքարող, քայլեր անող, անհանգիստ մարդիկ են ինչ-որ բան փոխում և հաջողությունների հասնում: Ճահիճը ճահիճ է` վտանգավոր ու կործանարար: Իսկ մեր ընդդիմությունը ոչ միայն քայլ չի անում, զբաղված է քայլ անողներին քննադատելով` այս մեկը սխալ բառ ասաց, մյուսը սխալ քայլ արեց, երրորդը` սխալ մարդու հետ հանդիպեց, չորրորդը ծրագիր չունի, հինգերորդը կապված է նախկինների ու ներկաների հետ: Քայլ անողներն էլ իրենց հերթին են սարսափում այս արձագանքներից` ոչինչ չանենք, որ ոչինչ չասեն: և «հաղթում է» Նիկոլը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան