Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա
Մայրաքաղաք Երևանում միասնական տոմսային համակարգին անցում կատարելուն ընդառաջ ոլորտում մենաշնորհ դիրք զբաղեցրած «Tellcell» ընկերության աշխատանքների վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ են հնչում։ Այդ մասին հայտնում է oragir.news-ը։
«Խնդիրները բազմաթիվ են՝ տեխնիկականից մինչև ծրագրային։ Բայց պարզվում է, որ «Tellcell» ընկերությունը խախտում է նաև իր իսկ կնքած պայմանագիրը։
Դրանցից մեկը վերաբերում է ավտոբուսներում և մետրոյի կայարաններում տեղադրված վալիդատորների անսարքություններին։ Ընկերությունը պարտավոր է բողոք ներկայացնող քաղաքացուն պատասխանել անսարքությունների մասին, սակայն դա չի արվում։
Հատկապես սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, որ մի քանի անգամ դիմել են «Tellcell» ընկերությանը՝ անսարք վալիդատորների մասին տեղեկություն ստանալու համար, սակայն օպերատորները պատասխանել են, որ տեղյակ չեն և չեն կարող պատասխանել։
Պայմանագրի կետերից մեկն էլ խախտվել է, քանի որ չկա sms ծառայության միջոցով ուղետոմսի ձեռքբերելու հնարավորություն։
«Փաստացի այս ընկերությունը խախտում է իր իսկ կնքած պայմանագիրը»,- գրում են օգտատերերը։
Նշենք, որ պայմանագրի կետերից մյուսով՝ «Telcell» ընկերությունը պարտավորվել է միասնական տոմսային համակարգի ներդրման համար ունենալ արտոնագրեր՝ VISA, MasterCard և Արմենիան Քարդ (ARCA) վճարային համակարգերի կողմից, ինչպես նաև ապահովվել անհպում (NFC) վճարումների ընդունումը Apple Pay, Google Pay, Samsung Pay և այլ վճարային հավելվածներով, ինչը ևս ընկերությունը չի կարողանում ապահովել»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը