Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի. Էդգար Ղազարյան
«Այստեղ ստեղծված է միակուսակցական բոլշևիկյան կառավարման համակարգ։ Բոլշևիկները դեռ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ խորհուրդներ ունեին, իսկ ստեղ կա մի հատ որոշում կայացնող և մի հատ «Վոցափ» հավելված և դրանով կայացվում են այս երկրի բոլոր որոշումները»,-հայտարարեց հասարակական-քաղաքական գործիք Էդգար Ղազարյանը՝ ելույթ ունենալով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնած օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Բանախոսն անիմաստ համարեց ցանկացած օրինագծի քննարկումը, որովհետև դրանից հետո ոչ մի բան չի փոխվում և իշխանություններն իրենց նախագիծն անցկացնում են։
Ղազարյանի կարծիքով՝ գործող իշխանությունների օրոք կայացրած որոշումները բխում են միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերևից։
«Այս նախագիծը բացառություն չէ, սրանով այս մարդիկ ուզում են, որ էս երկրում հայ չապրի, անտանելի պայմաններ ստեղծեն էս երկրում ապրող քաղաքացինեորի համար, ոչ միայն ծառայություններ մատուցողների, այլև ծառայություններ ստացողների և այն անում են անմիտ բացատրություններով՝ թեկուզ, երբեմն կոկիկ տեսքով, երբեմն՝ մազերը խառնած»,-ասաց Ղազարյանը՝ նկատելով որ կառավարությունն ասում է, թե հարկային արտոնություններն անարդար են։
Նա հռետորական հարց հնչեցրեց, թե ինչ նպատակ է հետապնդում Հարկային օրենսգրքի փոփոխությունների ներկայացումը։
«Այս հարկային փոփոխությամբ գնացել ո՞ւմ եք կպել, ինչքան փող է ձեր ուզածը՝ 132 միլիա՞րդ... Տիկին Աննան մի հատ ճաշ ուտի 132 մլրդը կհավաքվի, կարո՞ղ է տենց չի հավաքվում էս երկրի փողերը։ Մենք հիմա խորհրդարնում ենք, մի հատ հարցրեք՝ խորհրդարանի նախագահն ուր է, վերջին նկարը «Hraparak.am»-ում եմ տեսել՝ Վիետնամում էդ մարդը նավակ է քշում։ Նա որ եկավ Հայաստան՝ 200 հազար դոլարանոց BMW է նստելու և մի քանի տասնյակ հազարանոց «Պռադո»-ների ուղեկցությամբ գնալու է այն ամառանոցը, որի ձեռքբերման աղբյուրենրը ոչ մեկիս համար պարզ չի դարձել»,-հայտարարեց քաղաքական գործիչը՝ ներկայացնելով, թե կառավարությունը որտեղ է շռայլում պետական գումարները։
Հարակից հրապարակումներ`
- Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
- Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
- Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան