Շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները. Թադևոս Ավետիսյան
«Այս նախագծով ոտից գլուխ անվճար ծառայություն մատուցողներին, ասում են՝ չէ, այն ծառայությունը, որը դուք մատուցել եք՝ կասենք թե ինչ գին է, չնայած դրա համար փող չեք վերցրել, բայց դրա համար մենք քեզ պետք է հարկենք։ Ասում են՝ բայց դրա դիմաց մենք Հանրային պաշտպանի ծառայությունը կուժեղացնենք և այն մարդիկ, որոնք այդ ծառայությունն այդտեղից անվճար չեն կարողանա ստանալ, գնալու են Հանրային պաշտպանից ստանան»,- Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնած օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։
Նա նշեց, որ իրավապաշտպաններ կան, որոնք աշխատանքից հեռացված մարդկանց՝ հավաքարարներին և ուսուցիչներին անվճար օգնել են վերականգնվել աշխատանքի, հիմա կառավարությունն իր օրինագծով առաջարկում է օգնողներին հարկել։
Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակից 12 հաստիք է կրճատվել և բացահայտ սուտ համարեց կառավարության այն պնդումը, թե ուժաղացնում են այդ գրասենյակը՝ քաղաքացիներին ուղղորդելով դեպի այդ կառույց։
Նշելով, թե այսօր պետք է պաշտպանի կառավարությանը՝ Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց. «Կառավարությունն ասում է «Արդարության սկզբունք»։ Այո՛, կա արդարության սկզբունք, բա ինչո՞ւ չենք տեսնում, որովհետև այս նախագիծն արդար է միայն քաղաքական մեծամասնության իշխող թիմի համար, որովհետև գնալով դժվարանում է հարկահավաքումը, որոշ բաներ ձախողված են, ապապետական են հռչակվել փոքր ու միջին բիզնեսի հարկային ռեժիմները, շուտով ապապետական կհռչակվեն աղքատ քաղաքացիները, որոնք ունեն հաշմանդամություն, ունակությունների, աշխատանքային սահմանափակումներ, չեն կարողանում լավ աշխատեն, այսինքը՝ նրանք, ովքեր պետության կողմից աջակցության կարիք ունեն։ Եթե պետությունը չի կարողանում իր սահմանադրական ֆունկցիան կատարի, հո չի ասելու՝ ես եմ մեղավոր։ Արդար է, որ ասի՝ մեղավոր են նրանք և այս նախագծերով պետք է փորձենք արդարությունը վերականգնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե շրջհարկը վերացնում եք՝ այդ խաբողը չի՞ խաբելու... Շարունակելու է խաբել և՝ ավելի շատ. Հակոբ Ավագյան
- Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը