Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության բողոքի ցույցը ցրելու ժամանակ 16 մարդ է բերման ենթարկվել։ Գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության տվյալները։
Կիրակի երեկոյան Վարազիխևի, Մելիքիշվիլի, Կեկելիձեի փողոցների և Ճավճավաձեի պողոտայի խաչմերուկում վրաններ և նստարաններ են տեղադրվել։ Ավտոմեքենաների երթեւեկությունն արգելափակվել է. այսօր առավոտյան ոստիկանությունը սկսել է ցրել բողոքի ակցիան։
Ընդդիմության կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներից հետո իրավիճակը հանդարտվել է։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 16 ձերբակալվածներից երեքը գրավի դիմաց ազատ են արձակվել, մնացածները տեղափոխվել են քննչական մեկուսարան։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
- Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
- Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան