Ակցիային մասնակից ուսանողները փորձել են փակել Թբիլիսիի պողոտան
Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ուսանողները երեքշաբթի օրը փորձել են փակել Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի պողոտան, սակայն ոստիկանները կանխել են նրանց այդ քայլը։ Միջադեպի մասին Թբիլիսիից հայտնել է «ՌԻԱ նովոստ»-ի թղթակիցը։
Ուսանողները հավաքվել էին Ճավճավաձեի պողոտայում գտնվող համալսարանի շենքի դիմաց՝ լսելու ընդդիմադիր գրող Լաշա Բուգաձեի քաղաքացիական դասախոսությունը։ Դասախոսությունը տեղի է ունեցել շենքի դիմացի բաց տարածքում, այդ ժամանակ ուսանողները փորձել են շղթայով փակել պողոտան, սակայն իրավապահները թույլ չեն տվել դա անել։ Ուսանողները հայտնել են, որ դասախոսության ավարտից հետո իրենք կմիանան ընդդիմության բողոքի ակցիային, որը տեղի է ունենում Մելիքիշվիլիի պողոտայում։
Երեքշաբթի ավելի վաղ մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել էին Թբիլիսիի Մելիքիշվիլիի պողոտայում այն բանից հետո, երբ վաղ առավոտյան հատուկ ջոկատայինները նրանց քշեցին Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, որտեղ ընդդիմադիր ցուցարարները վրաններ էին տեղադրել։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում ընդդիմության ակցիաների մասնակիցներ են ձերբակալվել
- Թբիլիսիում տեղի է ունենում քաղաքացիական բողոքի երթ
- Թբիլիսիում բողոքի ակցիաներ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան