16:14 19/11/2024 Հայաստան

Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին

«Այդ մասին նաև նախարարություն էր տեղեկություն ներկայացվել, մենք դիմել ենք իրավապահ մարմիններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով  «Քոչար» մշակութային հիմնադրամի կողմից տարածված հայտարարության մասին հարցին, ըստ որի՝ «Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ»։

«Ես տեղյակ եմ, որ քրեական գործ է հարուցված և հուսով եմ, որ  քննությունը պատշաճ կընթանա և բոլորս այդ հարցերի պատասխանը կկարողանանք հնարավորինս արագ և ամբողջական ունենալ։

Մենք տեղեկացվել ենք իրենց կողմից։ Ինքներս ունենք մոնիտորիոնգի մեխանիզմ, որով փորձում ենք պարբերաբար  գույքագրել և հասկանալ մեր թանգարաններում պահվող նմուշների և  դրանց հետո կապված իրավիճակը։ Այս ահազանգը կոնկրետ հնչել է  հիմնադրամի կողմից, դրան պատշաճ ընթացք ենք տվել՝ ներկայացնելով իրավապահներին։ Կարծեմ՝ հիմնադրամն ինքն էլ է դիմել իրավապահներին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Երվանդ Քոչարի թանգարանը հերքել է  «Քոչար» մշակութային հիմնադրամի ատարածված տեղեկատվությունը, թե «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործեր են անհետացել։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}