Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած նախագծին՝ բովանդակության վերաբերյալ որոշ դիտարկումներ անելով։ Այդ մասին Reuters-ին հայտնել է Լիբանանի խորհրդարանի նախագահի օգնական Ալի Հասան Խալիլը:
Նրա խոսքով՝ երկուշաբթի Լիբանանն իր գրավոր պատասխանն է ուղարկել Բեյրութում Ամերիկայի դեսպան Լիզա Ջոնսոնին։ Պաշտոնյան նշել է, որ այժմ ամեն ինչ կախված է Իսրայելից՝ հրադադարի հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերն անվանելով ամենալուրջը։
Մեկնաբանությունները դրական են ներկայացվել, ընդգծել է Խալիլը։ Մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին, հանրապետական իշխանություններն այժմ համաձայնագրի մանրամասները կքննարկեն ԱՄՆ էմիսար Ամոս Հոքսթինի հետ, ով շուտով կայցելի Բեյրութ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի օդուժը հզոր հարված է հասցրել Բեյրութի օդանավակայանի մոտակայքում
- Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան