Հովիկ Աղազարյանի մանդատը վայր դնելու որոշումը կայացվել է այսօրվա ՔՊ վարչության նիստում
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի: Այս որոշումը կայացվել է այսօր կայացած ՔՊ վարչության նիստում: Աղազարյանի հետ կապ հաստատել չկարողացանք, նրա հեռախոսն անջատված էր: Factor TV-ի տեղեկություններով՝ այսօր պատգամավորը հրավիրվել էր Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության:
«Հիշեցնենք` այսօր վայր դրեց մանդատը նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Factor TV-ի տեղեկություններով՝ ինչպես Աղազարյանին, նրան ևս հրահանգ է եղել ՔՊ-ից՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ:
Պատճառը վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռիվն էր արդեն ՔԿ նախկին պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ, որի մասնակից էին նաև Աղազարյանն ու Զեյնալյանը»-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Աղազարյանը հաստատել է, որ հարցաքննվել է
- Անդրանիկ Քոչարյան. Աղազարյանը մեզ միշտ անհարմար վիճակների մեջ է դնում
- Թող անուններ ասի, եթե չասեց, ուրեմն ստախոս ու ամենավերջին սրիկան է․ Հովիկ Աղազարյանը՝ Քյարամյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան