Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող փոխքաղաքապետ սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ինչո՞ւ սահմանված չէ հատուկ սակագին։
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի հայտարարություններին՝ Մանուկյանը նկատեց. «Երբ պարոն Գալջյանն ասում է արտոնություն, զեղչ, հասկանում եմ, որ իրավաբանական հեռակա սովորել է, երևի չի սովորել, որ ավագանին հելնի երկինք, իջնի գետին, չունի զեղչ, արտոնություն սահմանելու լիազորություն։ Սա կոնկրետ սակագնի սահմանում է, այսինքն, այս կատեգորիայի համար սահմանում եք ուրիշ գին։ Եվ մի փորձեք քաղաքացների վրա լավություն ծախել»։
Սուրեն Գրիգորյանն ասաց, որ կառավարությունն աջակցման ծրագրեր է իրականացնում արցախցիների համար։
«Եվ կներեք, հաշվի առնելով, որ դուք այս նախագծի արտոնությունների մասին բավականին բաղուց եք իմացել և առնվազն հանդես չեք եկել այդ առաջարկով, թույլ տվեք կասկածել ձեր՝ այդքան մեծ անհանգստությանը»,-ասաց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան