Տեղի է ունենում 2-3 գործընթաց. Քաղտեխնոլոգ
«Նիկոլ Փաշինյանը ստեղծում է արհեստական օրակարգ այն էլ շռնդալից կերպով։ Կիրակի օրով ազատում է բազմաթիվ պաշտոնյաների, երբ կարելի էր գնալ Վատիկան, գալ, ապա մեկ-մեկ կամ երկու-երեք հոգու ազատել»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ընթացող պաշտոնանկությունների իրական նպատակների մասին հարցին։
Նրա խոսքով, այս պաշտոնանկությունների, դրանց պատճառների, հետագայում նաև նշանակումների շուրջ քննարկումներով Փաշինյանը ցանկանում է ժամանակ շահեր մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնի ստանձնումը։
«Մենք տեսնում ենք, որ դաշտում պասիվություն կա։ Օրակարգը պետք է լցնել»,-ասաց Ա. Բադալյանը։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը, ապա ըստ քաղտեխնոլոգի, այդ հարցը Նիկոլ Փաշինյանը չի որոշում։
«Այս իշխանությանն ինչի՞ համար են բերել. Արցախը հանձնել, միջանցքը տրամադրել, ռուսական ներկայությունը չեզոքացնել։ Եթե ընտրություններ ես անում առանց Արևմուտքի կուրացիայի, ապա կարող է հաղթել ազգային x ուժը, որը կարողէ այդ անիվը հետ պտտել»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
- «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական
- Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
- Նիկոլն իրեն ընդդիմության տեղն է դնելու. Վարոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան