«Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion»-ով վրաերթի են ենթարկել հետիոտնի
Նոյեմբերի 19-ին, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Կամերայի դիրքերի վերաբերյալ ոչ մի հետազոտություն չեմ արել․ վրաերթից մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հարցաքննվող
- Մահվան ելքով վրաերթ Երևանում
- Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան