Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան ATACMS հրթիռներով առաջին հարվածն են հասցրել ՌԴ-ի խորքում գտնվող ռազմաբազային
Անցած գիշեր ուկրաինական զինված ուժերը 6 ATACMS բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում հակաօդային պաշտպանության համակարգերին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր՝ ժամը 3:25-ին, հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով փորձել է խոցել Բրյանսկի շրջանի օբյեկտը, ըստ հաստատված տվյալների, կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ»,-նշել են գերատեսչությունում։
С-400 ՀՕՊ համակարգերի և «Պանցիր» ՀՕՊ համակարգերի անձնակազմերը խոցել են հինգ հրթիռ և վնասել վեցերորդը։ ATACMS-ի բեկորներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
- Էրդողանը կառաջարկի սառեցնել Ուկրաինայում հակամարտությունը ներկայիս շփման գծի պայմաններում
- ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինայի հարցով բանակցություններին Մոսկվայի պատրաստակամության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան