«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց երես առ երես հայտնել իր դժգոհությունները և հիմնավորել ազատման դիմում գրելու առաջարկը: Իր որոշման մասին տեղեկացրել է Վոթսապ կապով գրված հաղորդագրություններով, ինչն անակնկալի է բերել ազատվողներին։
Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը զբոսնելիս է եղել, երբ ուշ գիշերով ստացել է այդ հաղորդագրությունը, բայց չի համարձակվել հետադարձ կապ հաստատել, պարզելու՝ չար կատա՞կ է, հարբած մարդու՝ պահի տակ ծագած զայրո՞ւյթ, թե՞ հեռախոսային «վիրուս»: Սակայն զանգել և մտերիմներին է հավաքել: Խմբով մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը, փորձելով հասկանալ` ինչ անել, պատասխանե՞լ, թե՞ սպասել, մինչև լույսը բացվի։ Հավաքին մասնակցել է նաև Փաշինյանի մյուս «զոհը»՝ ՔԿ արդեն նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը: Ներկա են եղել Տիգրան Ավինյանը, ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը և այլք։ Ի դեպ, Ռուստամ Բադասյանը, Արգիշտի Քյարամյանն Ավինյանի ընկերներն են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։