ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը։
Համաձայնագրերից մեկը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացմանը», մյուսը՝ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրին»։
ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը հայտարարեց, որ նիստն իրավազոր է, նիստին մասնակցում են բոլոր ինը դատավորները։
Առաջինը ՍԴ-ն քննելու էր «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և
զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի
ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, սակայն դիմողը միջնորդել էր հետաձգել քննության օրն ու այլ օր նշանակել՝ նկատի ունենալով, որ կառավարության ներկայացուցիչն այս օրերին Նագասակիում է և մասնակցում է միջազգային սիմպոզիումի։
Դիլանյանն առաջարկեց քննարկել այս միջնորդությունը։ Գործով զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր Ս. Սաֆարյանը կառավարության ներկայացուցչի բացակայությունը համարեց հարգելի, առաջարկեց հետաձգել մեկ շաբաթով։ Մյուսները համակարծիք էին։
Դիլանյանն առաջարկեց գործի քննությունը հետաձգել ու նշանակել նոյեմբերի 26-ին ժամը 11։00-ին։ Որոշումն ընդունվեց միաձայն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը