Վրացական ընդդիմադիր պատգամավորնը պահանջում են ընտրությունները հակասահմանադրական ճանաչել
Վրաստանի խորհրդարանի 30 ընդդիմադիր պատգամավորներ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։ «ՌԻԱ նովոստին» հայտնում է, որ երեքշաբթի ճեպազրույցում այդ մասին ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թամար Կորձայան։
Երեքշաբթի օրը Սահմանադրական դատարան նույն պահանջն էր ներկայացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այսօր Վրաստանի խորհրդարանի 30 պատգամավորների ստորագրությամբ հայց է ուղարկվել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար»,-ասել է Կորձայան։
Նոյեմբերի 16-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի՝ հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և ստանալով խորհրդարանում 150 մանդատից 89-ը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են իրենց մանդատներից։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Վրաստանի ՊՆ նախկին նախարարի նկատմամբ
- Վրաստանի ընդդիմությունը բողոքում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ
- Վրաստանի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան