Սպորտ 10:55 19/11/2024 Հայաստան

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը

Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ):  Հայաստանի թիմերում չեն ընդգրկվել ուժեղագույն մարզիկները, որոնք ժամկետային ծառայության մեջ են՝  Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։

Նախօրեին մարզիկներ բարձրաձայնել են իրենց՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը չմասնակցելու մասին՝ նշելով, որ չգիտեն պատճառը։

Այսօր առաջնությանը նվիրված ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն ընդգրկվել թիմում։ ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանն ասաց. «Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է  այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է Հայաստանի Զինված ուժերը։

Այլ մարզիկների  մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ։

Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում,  որը ներկայացվելու է այս առաջնությանը, ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, նրանք նույնպես բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են, քանի որ մարզական վաշտ զորակոչվելու համար անհարժեշտ են համապատասխան մարզական տվյալներ։ Ակնկալում եմ՝ մեր բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որպեսզի կարողանան էլ ավելի լավ հանդես գալ, ձեռք բերեն մեդալներ»։

Հարցին՝ արդյոք այդ մարզիկները մարզական վաշտի զինծառայող չե՞ն, Ա. Դավթյանն ասաց. «Նրանք լիարժեք զինծառայողներ են, մարզական վաշտի զինծառայողներ են, սակայն ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրությունը նախատեսած ունի սահմանափակումներ նաև զինծառայողների համար։ Այդ զինծառայողները եթե այսօր չեն մասնակցում աշխարհի առաջնությանը, դա չի նշանակում, որ նրանք չենք կարող մասնակցել աշխարհի հաջորդ  առաջնությանը, երբ նրանց տվյալները կհամապատասխանի կանոնադրությամբ սահմանված տվյալներին»։ 

Գնդապետ, Ռազմական սպորտի միջազգային  խորհրդի նախագահ Ռոլիմ Նիլտոնն ասաց, որ որոշ երկրներ ունեն նաև իրենց ընտրության չափորոշիչները։

«Որոշ որոշումներ կան, որոնք մեր՝ սպորտի բաժնի ղեկավարներիս ձեռքում չէ։ Հնարավոր է, օրինակ, ազգային ռազմավարություններ լինեն, որոնցով առաջնորդվել է  պետք։ 

Բայց կարելի է իրավիճակն այլ տեսանկյունից դիտարկել. փորձեք տեսնել ինչ մարզիկներ են մասնակցում ու փորձեք նրանց սատարել»,- նշեց նա։ 

Իսկ թե ինչպե՞ս են ընտրվել զինվորականների աշխարհի առաջնությանը մասնակցող մարզիկները, Ա. Դավթյանն ասաց, որ հաշվի են առնվում երկու ասպեկտ՝ զինորականներին ներկայացվող պահանջները, նրանց մարզական պահանջները։

«Փորձել ենք ընտրել լավագույններին օրինականության շրջանակում։

Կա թույլատրելության և ուժեղության հարց։ Թիմի կազմը չի որոշել Ըմբշամարտի ֆեդերացիան։ Թիմի կազմն ընտրվել է կոլեկտիվ՝ պաշտպանության նախարարության մասնագետների և պաշտպանության նախարարության պատասխանտուների միջոցով»,- նշեց նա։

Հայաստանի թիմերը

Հունահռոմեական ոճ

Տիգրան Մինասյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Աշոտ Խաչատրյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (125 կգ):

Ազատ ոճ

Արման Հարությունյան (57 կգ), Սարգիս Բեգոյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Արտավազդ Հարությունյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (92 կգ) և Հենրիկ Հայկյան (125 կգ):

«Հայաստանի Զինված ուժերի ըմբշամարտի  հավաքական թիմը կազմավորվել է ոչ թե այլ երկրների հաշվարկով, այլ կազմվել է իրավական հնարավոր ուժեղագույն թիմը»,- ընդգծեց  ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:19
«Այ համբալ, քնձռոտ». Անի Խաչատրյանը` քաղաքապետարանում
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քաղաքապետարանի միջանցքներում վիրավորանքներ է հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ձեր հիմնավորումից ստացվում է, որ մինչ այս պահը Հայաստանում անարդար հարկային համակարգ է գործել. Արծվիկ Մինասյանը՝ փոխնախարարին
«Կառավարության կողմից հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման ընդհանուր համակարգերի, այսինքը շրջանառության հարկի և...
Աղբյուր` Panorama.am
12:40
Բողոքի ակցիա ավագանու նիստի ժամանակ. Գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթի համար ամբիոնին մոտեցավ թիմակիցների ուղեկցությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:27
Քաղաքացիները դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ քաղաքապետարանի ու հանուն խաղահրապարակի
 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Լազոյի 4, 6 և Արշակունյանց 30 հասցեների բնակիչները դուրս են բողոքի՝ քաղաքապետարանից պաշտպանելու իրենց...
Աղբյուր` Panorama.am
12:02
Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Սրբուհի Գալյանի առաջին նշանակումները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ծովինար Խաչատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:33
Բոլորը կասեն վայ-վույ, կսպասեն հաջորդ աղմուկին, իսկ այդ ընթացքում երեխաները կշարունակեն օգտագործել վատ մթերքներ. Պիպոյան
«Մանկապարտեզներին մատակարարված հավում և կարագում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Վտանգավոր մթերքի մատակարարումը բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
11:16
ՈւՂԻՂ. ՍԴ նիստը հետաձգվեց
Սահմանադրական դատարանը քիչ առաջ մեկնարկած նիստում պետք է  քններ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը. ՊՆ մեկնաբանությունը
«Այլ մարզիկների մրցաշարին ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»։
Աղբյուր` Panorama.am
10:42
Մի փորձեք քաղաքացիների վրա լավություն ծախել. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
Երևանի ավագանու ընթացող նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը զկուցող...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանն ավերել է Արցախի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի...
Աղբյուր` Panorama.am
10:19
Աբխազիայի նախագահը հրաժարական տվեց
Աբխազիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ երկրի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է...
Աղբյուր` Panorama.am
10:16
Կրիտիկական խոցելիություններ՝ Unisoc չիպերում
Kaspersky ICS CERT-ի փորձագետները կրիտիկական խոցելիություններ են հայտնաբերել Unisoc չիպերում, որոնք սարքերում լայնորեն օգտագործվում են...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ուլնեցի փողոցի ծառերը փոխում են նորերով
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է կենսունակությունը կորցրած ծառերը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Լիբանանը և «Հըզբոլլահը» համաձայնել են Իսրայելի հետ հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին
Լիբանանը և «Հըզբոլլահ» շիական կազմակերպությունը հավանություն են տվել Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի ԱՄՆ-ի առաջարկած...
Աղբյուր` Panorama.am
09:37
Թալինի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-80 մետր
Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Աղբյուր` Panorama.am
09:30
Վրացական հատուկ ջոկատայինները Թբիլիսիի համալսարանի մոտից ցրել են ցուցարարներին
Վրաստանի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները ընդդիմադիր ցուցարարներին հեռացրել են Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, ապամոնտաժել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:28
Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին
Այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06։07-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլև իրականացրել են նրա քմահաճույքները
«Փաստ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել են շոկային հաղորդագրությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ամենանվաստացուցիչ ձևով է ազատվել իր նախկին ենթականերից` հարկ չի համարել նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունը կարող է ծնել նոր կոռուպցիա և «խնամի-ծանոթ-բարեկամի» մի նոր շղթա,...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխական մորուքը սափրելուց մոտ 2 շաբաթ առաջ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական
«Փաստ» թերթը գրում է. «Կիրակի երեկոյան տարածված «սլիվը», որ երեկ իրականություն դարձավ, տարաբնույթ որակումների,...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2024 թ.-ի հունվարի 1-ից մեր երկրում արտադրվող...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» և սպանություն է եղել Երևանի 17-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Նոյեմբերի 19-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլ նաև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլև վաղուց հատակն էլ է ծակել-անցել
«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կադրային «Բարդուղիմեոսյան գիշերից» հետո մի քանի քպական պատգամավորներ նետվեցին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը
11:54 19/11/2024

Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}