Ղազարյանը, Սանոսյանը, Բադասյանը, Քյարամյանն ու Խաչատրյանն ազատվել են աշխատանքից
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վահե Ղազարյանն ազատվել է ներքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ Գնել Սանոսյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել ներքին գործերի նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գնել ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի մյուս հրամանագրում։
Կառավարության որոշումներով՝ Ռուստամ Բադասյանին ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, Արգիշտի Քյարամյանը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։ Կառավարությունը հաստատել է նաև Հաստատել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հրաժարականի դիմումը։
Հարակից հրապարակումներ`
- Նախընտրական բում է առաջացնում, պարոն Փաշինյանն իր ռեյտինգն է փորձում բարձրացնել. Քաղաքացիները՝ պաշտոնանկությունների մասին
- Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
- Հերթական հրաժարականը, այս անգամ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը
- Ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի. Ռուբեն Մելիքյան
- Հեռանում եմ հանգիստ և խաղաղ. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նույնպես հրաժարական տվեց
- Որևէ բան անակնկալ չէ. ՔՊ-ականը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Քյարամյանի հրաժեշտը
- Մեղքը տարբեր անձանց գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել. Աբրահամյանը՝ կառավարությունում պաշտոնանկությունների մասին
- Փաշինյան. Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները
- Փաշինյանը առաջինը տվեց նոր ընտրական ցիկլի մեկնարկը. Քաղաքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը