ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին իր հավատարմագրերն է հանձնել Արմեն Պապիկյանը
Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության գործում։
Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի համատեքստում դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև վստահության ամրապնդման ուղղությամբ և ընդգծել այդ հարցում միջազգային գործընկերների աջակցության ու ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան