Լուիզա Ներսիսյան. Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում բժիշկներն արեցին անհնարինը
«Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմը արեց անհնարինը, և մեզ իսկական հույսի ու վստահության աղբյուր հանդիսացավ»,-նման գրառում է արել հայտնի և սիրված դերասան Հրանտ Թոխատյանի կինը՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանն Ինսթագրամի սթորի բաժնում։
Նա շնորհակալություն է հայտնել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ու Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին՝ բժիշկներին, վերակենդանացման բաժանմունքի ողջ անձնակազմին, մայրապետներին ու բուժքույրերին, «ովքեր իրենց հոգատարությամբ ու նվիրվածությամբ մշտապես մեր կողքին էինք»։
Հիշեցնենք, որ հուլիսին Բագրատ Սրբազանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել հայտնի դերասանի հետ ու գրել.
«Ջերմ, անկասկած աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի արտիստ Հրանտ Թոխատյանի առողջության համար: Յուրաքանչյուրիդ աղոթքը չափազանց կարևոր է: Հենց այդ մեկ արդարի աղոթքով է ամեն ինչ լինում»։
Հարակից հրապարակումներ`
- Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար
- Լուիզա Ներսիսյանը Հրանտ Թոխատյանի հետ նոր տեսանյութեր է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան