Քաղաքական բնույթի խնդիրներ չեն եղել, սպորտը քաղաքականությունից դուրս է. Տիկնիզյանը՝ Պետրակովի մասին
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Ես միայն երախտագիտության խոսքեր ունեմ Ալեքսանդր Պետրակովին, նրա հետ միասին սկսեցինք մեր ճանապարհն ազգային հավաքականում։ Ինչպե՞ս արձագանքեց հավաքականը: Ֆուտբոլից բացի այլ բանի մասին անհանգստանալու կամ մտածելու ժամանակ չունեինք։ Մենք շնորհակալություն հայտնեցինք Վասիլևիչին և շարունակեցինք մեր աշխատանքը։ Ավելին, վերջին երկու ամիսները շատ կարևոր էին, որպեսզի կարողանայինք երկրորդ տեղը գրավել և խաղալ փլեյ-օֆֆում»,- ասել է Նաիր Տիկնիզյանը։
Նրա խոսքով, երբ անհաջողությունների շարան է լինում և արդյունքներ չկան, ապա մարզչի հրաժարականը բնական է. «Ավելի հեշտ է հեռացնել մեկ մարդու, քան փոխել թիմի կեսը։ Դա սպասելի էր, և ամեն ինչ դեպի դա էր գնում»։
Հարցին՝ Պետրակովի հետ խնդիրներ եղե՞լ են՝ հաշվի առնելով, որ նա ուկրաինացի մարզիչ է, իսկ դուք ՌՊԼ-ի խաղացող, Տիկնիզյանը պատասխանել է. «Ընդհանրապես ոչինչ չկար։ Սպորտը քաղաքականությունից դուրս է»։
Պետրակովը Հայաստանի հավաքականը գլխավորել է 2023 թվականի հունվարից։ Ուկրաինացի մարզիչը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում թիմը տարել է 4 հաղթանակ, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի և 10-ում պարտություն կրել։ Հոկտեմբերին՝ Հյուսիսային Մակեդոնիայից սեփական դաշտում կրած 0:2 հաշվով պարտությունից հետո, մարզիչը հեռացել էր հավաքականից։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանից հետո պատրա՞ստ ես ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը. հարց՝ Տիկնիզյանին
- Մխիթարյանը խաղային հուշումներ է տալիս Սպերցյանին, հետևում է հավաքականի խաղերին, անհանգստանում. Տիկնիզյան
- Տիկնիզյան. Փառք Աստծո, ես միջազգային փորձ ունեմ Հայաստանի հավաքականի շնորհիվ
- Տիկնիզյան. «Ռաուլը Հայաստանի հավաքականո՞ւմ. ես ուրախ կլինեմ, եթե դա տեղի ունենա»
- Տիկնիզյան. Գնահատում եմ, թե ինչպես են ինձ վերաբերվում «Լոկոմոտիվում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան