Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնակատարությունների համար կծախսի 549,7 մլն դրամ. Սուրեն Գրիգորյան
«Քանի դեռ կա միլիոն բառը, միշտ լրագրողները հոդված գրելու են ու քննադատելու են։ Եթե այն լինի 1 կամ 100 միլիոն, միանգամից դրամը փոխում եք դոլարի, որ դոլարով լինի»,- հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ ամանորյա տոնակատարությունների վերաբերյալ լրագրողական համայնքի հոդվածներն անխուսափելի գործընթաց են։
Արձագանքելով լրագրողի հարցի, որ Տարոն Մարգարյանը տասնապատիկ քիչ էր ծախսում ամանորյա տոնոկատարությունների համար, բայց քննադտվում էր ներկայիս իշխող ուժի կողմից՝ Գրիգորյանն ասաց, որ չի հիշում, թե Տարոն Մարգարյանի ժամանակ այսքան մասշտաբային միջոցառումների իրականացվեր։
«Ես համոզված եմ եղել, որ եթե մենք ուզում ենք համապատասխան տուրիստական հոսքեր ապահովենք, մեր երևանցիները նոմալ տոնակատարություն ունենան, պետք է ամեն տարի գնալով ոչ թե բյուջետային առումով ավել ծախսենք, այլ ֆիքսված գումարը երկարաժամկետ ծախսել՝ ընդլայնելով շրջանակը»,- հայտարարեց փոխքաղաքապետը և ենթադրեց, թե Թբիլիսիի լավ տոնական լուսավորությունն է պատճառը, որ մեր քաղաքացիները գնում են Թբիլիսի Ամանորը նշելու։
Սուրեն Գրիգորյանի ներկայացմամբ 2022-23 թթ-ին ամանորյա տոնակատարությունների համար ծախսվել էր 599.9 մլն դրամ, իսկ նախորդ տարի ծախսել են 626 մլն դրամ։
«Այս տարվա թիվը մեկ անգամ էլ հնչեցնեմ՝ ծախսվելու է 549 մլն 706 հազար դրամ»-հայտնեց փոխքաղաքապետը և նշեց, որ նախատեսել էին թարմացնել գլխավոր տոնածառը, բայց գնման լոտը տեղի չի ունեցել և նախատեսված 50 մլն դրամը չի ծախսվել։
Նրա խոսքով՝ միայն 60 մլն դրամ ծախսվելու է Հանրապետության հրապարակի շատրվանների ձևվորման աշխատանքներին և այն իրականացնելու է «Ֆակտորի Պրոդաքշն» ընկերությունը։
Սուրեն Գրիգորյանը անդրադարձավ նաև Հայկ Մարությանի որոշմամբ նոր գլխավոր տոնածառ գնելու փաստին։
«Ճիշտ է արել, լավ է արել, որ այդ տոնածառը ձեռք է բերել»,-հայտնե փոխքաղաքապետը և հրապարակեց տոնական լույսերը վառելու օրը. «99 %-ով, լավ, եթե արտառոց բան չլինի, 100 %-ով դեկտեմբերի 8-ին է լինելու մայր տոնածառի լույսերի վառման արարողությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի հիմնադրամն ամանորյա վիճակահանություն կկազմակերպի, սիմվոլիկ նվերների արժեքը՝ մինչև 1,5 մլն դրամ
- Աղի էր այս Ամանորը. Արմեն Աշոտյան
- Տոնածառի միջոցառմամբ պայմանավորված՝ այսօր և վաղը կլինեն երթևեկության սահմանափակումներ
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան