Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստի դրական արդյունքի պատճառով Գյումրու քաղաքապետի այլ թեկնածու է դիտարկվում
Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։
««Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական, ինչը բորբոքել է ՔՊ-ական վերնախավին։
Oragir.News-ի տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է։
Մեր տեղեկություններով` ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափեց մեր լրատվամիջոցի հարցադրումներից։ Սկզբում նշեց, որ չի լսում մեզ, հետո հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը»-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն
- Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
- Գյումրու քաղաքապետի թեկնածուի ՔՊ-ական բարեկամի «խիմկա» արկածը
- ՔՊ-ն արդեն ունի Գյումրիի քաղաքապետի իր թեկնածուն
- Գյումրու ավագանու 14 անդամ հրաժարական է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան