Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են
«Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ Երվանդ Քոչարի թանգարանում կան ստեղծագործություններ, որոնք կեղծիք են»,- ասուլիսում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ դրանցից է Երվանդ Քոչարի հայտնի ինքնանկարը։
«Թող ստուգեն։ Թող մենք սխալվենք, բայց կա մի նուանս, որի պատճառով... »,- ասաց փաստաբանը։
Ասուլիսին ներկա Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարն հայտնեց, որ դիմել են իրավապահ մարմին՝ ստոuգելու գործերի օրիգինալ լինելը։
«Քոչարի ինքնանկարը տակն ունի փայտե գիծ, որը նկարված է Քոչարի կողմից։ Հայրս ՝ Երվանդ Քոչարը, մի անգամ ցույց տվեց, որն իմ մեջ տպավորվել է, տակի փայտն ունի մեխի երկու անցք, որը նկարված է։ Ինձ ասաց՝ եթե Հայաստանում գտնեք մեկը, որ կարող է այսպիսի մեխի անցք նկարի, ես իմ վիզը կկտրեմ։ Դա տպավորվել է մինչև օրս։
Այսօր այդ նկարի վրա բացակայում է այդ փայտը, մեխի տեղերը։ Եթե շրջանակը փոքր են արել, դա փակել է, դա այլ պատմություն է։ Քոչարը նկարել է, հպարտանում էր, որ նման մեխի անցք է արել, ոչ ոք չի կարող նկարել, այսօր փակ է դա։ Ինչո՞ւ է փակ։ Դա պատկանում է թանգարանին, հիմա Ազգային պատկերասրահում է ցուցադրվում՝ Քոչարին նվիրված ցուցադրության շրջանակում»,- ասաց Ռուբեն Քոչարը։
Նա ընդգծեց. «Ես կասկածում եմ, որ Երվանդ Քոչարի թագարանում եղած գործերի ինչ-որ մաս օրիգինալ է։ Ես խնդրում եմ պետությունից փորձաքննություն, քանի որ դա պետական ապրանք է, բայց այսօր պետության ներկայացուցիչներից ոչ մի արձագանք չկա, ընդհակառակը՝ ասում են՝ քեզ հետ խոսելու բան չունեմ։ Բայց ես իր հետ ունեմ։ Այսինքն, նախարարը գոյություն ունի, որ մենակ ինքը խոսի, իրեն իրավունք չունես հարց տալ, որովհետև ինքը քեզ հետ խոսելու ոչինչ չունի։
Այսքան ամիսների մեջ նախարարի կողքով այդքան գնացել-եկել ենք, բացի ֆշշոցից ու թարս հայացքից, այլ բան չեմ նկատել, մի հատ հարց չի տալիս՝ Ռուբեն, ինչի՞ մասին է խոսքը, չէ՞ որ թանգարանը պետությանն է։ Չի հարցնում՝ ինչու։ Ըստ երևույթին, գիտի՝ ինչի։ Ինքն երևի զարմանում է, թե ես որտեղից դա գիտեմ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Քոչարի թանգարանից նկարների անհետացման մասին մանրամասներ է ներկայացնում Ռուբեն Քոչարը
- Դիմել ենք իրավապահներին, քրգործ է հարուցվել. ԿԳՄՍ նախարարը՝ Երվանդ Քոչարի աշխատանքների անհետացման մասին
- Երվանդ Քոչարի թանգարանը հերքում է թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը
- Սկանդալ ու հանցագործության ահազանգ. Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան