Օրվա մամուլ 10:46 20/11/2024 Հայաստան

Հայաստանն արգելափակում է արցախյան ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի համար

Անցյալ շաբաթվա իմ հոդվածում ես քննադատել էի Հորդանանի կառավարությանը՝ Ադրբեջանի ճնշման տակ Արցախի մասին վավերագրական ֆիլմի առաջադրումը «Օսկար»-ի անվանակարգում հետ կանչելու համար:

Չնայած բավականին վատ է, որ Ադրբեջանի նման թշնամի երկիրը խոչընդոտում է Արցախի մասին ֆիլմի առաջադրմանը, սակայն շատ ավելի վատ է, երբ Հայաստանն ինքն է հրաժարվում Արցախի մասին ֆիլմը ներկայացնել «Օսկար»-ի...

Հայաստանի ազգային կինոակադեմիան որոշել է 2025թ. «Օսկար»-ի համար առաջադրել «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը՝ Արցախի մասին պատմող «1489» վերնագրով  ֆիլմի փոխարեն: Չնայած ես ուղղակի ապացույցներ չունեմ, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա կառավարության պահանջով, սակայն, հաշվի առնելով նրանց հակաարցախյան դիրքորոշումները, կարող ենք շատ համոզված ենթադրել, որ որոշումը կայացվել է նրանց առաջարկությամբ: Մեկ նշում՝ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմի հովանավորն է Հայաստանի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բազմաթիվ առիթներով Փաշինյանը հաստատել է իր հակաարցախյան դիրքորոշումը՝ սկսած իր հանձնվելուց, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին: Հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանի վերահսկողության ներքո Ադրբեջանը գրավել է Արցախը, նա չափազանց դժկամությամբ է խոսում իր լուրջ ձախողման մասին և չի ուզում հիշեցնել ժողովրդին Արցախը չպաշտպանելու իր անձնական պատասխանատվության մասին։ Այդ իսկ պատճառով նա 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղը երբեք չի անվանել Արցախ։ Նա հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախը գրավելուց հետո Հայաստան փախած արցախցի փախստականներն այլևս Հայաստանի քաղաքացի չեն, թեև նրանք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր։

Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ Փաշինյանը հուսահատորեն փորձում է համոզել նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, նա խուսափում է ցանկացած գործողություն ձեռնարկելուց, որը, իր կարծիքով, կարող է թշնամացնել Ադրբեջանին: Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի պահանջները, Բաքուն կրկին կհարձակվի Հայաստանի վրա:

Վիքիպեդիայից տեղեկանում ենք, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» 2024 թվականի աբսուրդիստական տրագիկոմիկ ֆիլմ է, որի հեղինակն ու ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է։

Գլխավոր դերակատար Մայիս Սարգսյանի մարմնավորած թոշակառու հայը չի ցանկանում ընդունել Խորհրդային Միության փլուզումը, պատկերացնում է իր զրույցները նախկին խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևի և կոմունիստական այլ առաջնորդների հետ»: Բաղդասարյանը Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ է, որն այս ֆիլմն ընտրել է որպես Հայաստանի պաշտոնական հավակնորդ «Օսկար»-ի համար։ «1489» ֆիլմը ստացել է Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի 30 անդամներից միայն երկուսի ձայնը՝ մեծ բանավեճ առաջացնելով Հայաստանում։

«1489»-ը ֆիլմը 2020 թվականի Արցախյան պատերազմում անհետացած 21-ամյա ուսանող և երաժիշտ Սողոմոն Վարդանյանի մասին է։ 1489 թիվը մարտում անհետ կորած զինվորի համարակալումն է։ Full Frame Documentary Film Festival-ի կայքը բացատրում է, որ Սողոմոնի քույրը՝ ֆիլմի ռեժիսոր Շողակաթ Վարդանյանը, «փաստագրում է իր ծնողներին և ինքն իրեն, երբ նրանք պատասխաններ են փնտրում, հարցազրույցներ վերցնում ողջ մնացած զինվորներից, հուսահատորեն կառչում հույսից, և իրենց վշտից, երբ հույսն սկսում է մարել: Հուզիչ, մտերմիկ պահերի միջոցով «1489»-ը դիմակայում է պատերազմի մարդկային արժեքին մի ընտանիքի անսասան սիրո, որոնման ավարտին և, ի վերջո նրանց կողմից կործանարար ճշմարտության ընդունման միջոցով»:

Ֆիլմն արժանացել է Ամստերդամի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ մրցանակին (ստանալով 15 հազար եվրո դրամական մրցանակ), Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակին, Տրիեստի կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին, Բուենոս Այրեսի միջազգային վավերագրական կինոփառատոնի լավագույն վավերագրական ֆիլմ մրցանակին և մի շարք այլ մրցանակների։

Հայ վավերագրողների, լուսանկարիչների, գրողների և արվեստագետների «Ակն ընդ ական» համայնքը հորդորել է Հայաստանի ազգային կինոակադեմիային վերանայել իր որոշումը՝ պնդելով, որ Բաղդասարյանի («Յաշան և Լեոնիդ Բրեժնևը») ֆիլմը «միջազգային ցուցադրություններ չի ունեցել և միջազգային մրցանակների չի արժանացել»։ Նրանք ասացին, որ անարդարություն է տեղի ունեցել հայկական կինոյի ոլորտում, և որ սա ամենահայտնի, հեղինակավոր և ուժեղ հայկական ֆիլմը չէ, որը կներկայացնի Հայաստանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունում.... Վարդանյանի ֆիլմը («1489») կարող էր «Օսկար»-ի արժանացած առաջին հայկական ֆիլմը լինել»։

Հայկական ազգային կինոակադեմիայի քարտուղար Նատալյա Ղազանչյանն արձագանքեց. «Կինոակադեմիայի անդամները հաշվի չեն առնում ֆիլմի ստացած մրցանակների ցանկը, այլ առաջնորդվում են նրա գեղարվեստական արժեքներով՝ ելնելով կինոարտադրության ոլորտում իրենց ունեցած հարուստ փորձից։ Նա ասաց, որ «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմն «արժանացել է [Հայկական] կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության ինը հնարավոր մրցանակներից հինգին։ Նա հավելեց, որ Կինոակադեմիայի ցանկացած անդամի, որն առնչություն ունի ներկայացված ֆիլմի հետ, չի թույլատրվել մասնակցել քվեարկության գործընթացին», հաղորդում է oc-media.org-ը:

Հայ հանրությունը պետք է իր վրդովմունքն արտահայտի Հայկական կինոակադեմիայի որոշման առնչությամբ, որ ընտրել է մի տարօրինակ ֆիլմ, այն ֆիլմի փոխարեն, որը ներկայացնում է մեր վիթխարի ողբերգությունը՝ Արցախի կորուստը: Հայերը պետք է պնդեն, որ Հայկական ակադեմիան չեղարկի իր սխալ որոշումը:

Չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանի պաշտոնյաները, Ադրբեջանի կառավարության նման, արգելափակել են «Օսկար»-ի անվանակարգում Արցախի վերաբերյալ հայկական բարձրորակ ֆիլմի առաջադրումը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}