Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին։
Ռուսաստանն իր միջուկային դոկտրինում հերթական փոփոխությունն է կատարել։ Ի տարբերություն նախորդ տարբերակի, որտեղ Ռուսաստանն իրեն իրավունք էր վերապահում օգտագործել միջուկային զենք, երբ պետության գոյությանը ծայրահեղ վտանգ է սպառնում, ապա հիմա' եթե կա վտանգ ինքնիշխանությանը, կամ տարածքային ամբողջականությանը։
Մեր ժամանակներում նույնիսկ Ռուսաստանի նման երկիրը վստահ չէ իր սուվերենության ու տարածքային ամբողջականության հարցում, էլ ինչ կարող ենք ասել մյուսների մասին։
Սա արդեն նոր հնարավորություններ է բացում նաեւ մյուս երկրների համար, որոնք կփորձեն միջուկային զենք ստեղծել։
Առաջին թեկնածուներն են Ուկրաինան եւ Իրանը, հերթում են Թուրքիան, Ճապոնիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան ...:
Գուցե ժամանակն է եկել մենք էլ դրա մասին մտածենք, եթե մինչ այդ գործող թյուրիմացությունը չփակի ատոմակայանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ուժայինների նոր ղեկավարները լինելու են դեկորատիվ դեմքեր, որոշում կայացնողները կլինեն ոչ հայկական անձնագրերով. Ստեփան Դանիելյան
- Նման բռնապետnւթյnւն Հայաստանում հաստատվել է 2018-ին. Ստեփան Դանիելյան
- Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. Ստեփան Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան