«Ժողովուրդ». Արման Եղոյանը ինչու է թանկարժեք նվերներ ընդունել և ինչ նվերներ են դրանք
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գրեթե բոլոր ՔՊ-ականներն իրենց իրականացրած հեղափոխությունից անմիջապես հետո ձեռք բերեցին մեկ և ավելի բնակարաններ։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ներկայացրած հայտարարագիրը, արձանագրեց, որ այն բաղկացած է քաղաքացիական օրենսգրքի գրեթե բոլոր տեսակի գործարքներից. ՔՊ-ական պատգամավորը նվերներ է ստացել հարսանիքի հյուրերից, քրոջից, մորից, ստացել է նաև ժառանգություն, վարկ և այլ եկամուտներ։ Սրանից ինչ եզրակացություն կանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սպասենք առաջիկայում, քանի որ իշխանականների գրեթե բոլոր հայտարարագրերի հիման վրա վարույթներ են հարուցվում, ապա կարճվում։ Բայց մենք պետք է արձանագրենք, որ չկա մի ՔՊ-ական հայտարարատու պատգամավոր, որի բարեկեցությունը շեշտակի աճ չի գրանցել, այն դեպքում, երբ կենսաթոշակառուների համար արդեն 2-րդ տարին է ինչ գումար չկա բյուջեում, մինչ այդ էլ ավելացել էր ընդամենը ծիծաղելի 3 հազար դրամով։ Ինչ վերաբերում է, տվյալ դեպքում, Եղոյանի եկամուտների աղբյուր հանդիսացող «հարսանիքի հյուրերին», ապա տեղեկացնենք մոլեռանդ հեղափոխականներին, որ նախկինների ժամանակ էլ էին «հյուրերը» նորապսակներին գումար, թանկարժեք նվերներ տալիս, ինչը մերժում էր Արման Եղոյանի հեղափոխական թիմը:
Այս ամենին ի պատասխան՝ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Դուք հարսանիք չե՞ք գնացել, դրանք մի քանի անձից տրված գումարներ են տարբեր քանակի՝ մեկից 50 դոլար, մեկից 100 դոլար։ Արդյունքում ձևավորվել է 1 մլն 200 հազար դրամ»։
Ամեն դեպքում «Ժողովուրդ» օրաթերթը Արման Եղոյանից փորձեց պարզել, թե ինչու է թանկարժեք նվերներ ընդունել և ինչ նվերներ են դրանք։
Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասն նկարագրել է հարսանեկան նվերներից զատ այլ եկամուտների նպատակը, քանի որ աղբյուրները անհատներ էին։ Առաջին նվիրատվությունը Նոնա Եղոյանից է՝ 900 հազար դրամ։
«Նոնա Եղոյանը քույրս է, որի հետ միասին մարում ենք մեր ընդհանուր ընտանեկան վարկը, և այդ գումարը նվիրատվություն է արել վարկ մարելու համար», – ասաց Եղոյանը։
Հաջորդ նվիրատվությունը Եղոյանը ստացել է Նելլի Սիմոնյանից։
«Հայրս, մինչև մահանալը, նախորդող մեկ տարին կենսաթոշակը չէր ստացել և կուտակել էր։ Հայրս զինվորական էր և բարձր թոշակ էր ստանում՝ գրեթե 300 հազար դրամ։ Հորս մահից հետո այդ կուտակված գումարը ժառանգությամբ փոխանցվեց ինձ, մորս և քույրերիս, որպեսզի բանկային փոխանցումներում խուսափենք հետագա խնդիրներից, այսպես ենք գրել»,- եզրափակեց Եղոյանը։
Թեև Արման Եղոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր հայտարարագրում կոռուպցիա չփնտրենք, ասելով՝ «կոռուպցիա իմ մոտ չկա», սակայն արձանագրենք, որ նախկինների նվիրատվությունները բազմիցս քննադատվել են, իսկ ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը